ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մեր «վերնախավի» բազմակողմանի խեղճությունն է, որ պլացդարմ է ստեղծում անսկզբունք զոռբաների համար

Մեր «վերնախավի» բազմակողմանի խեղճությունն է, որ պլացդարմ է ստեղծում անսկզբունք զոռբաների համար
09.05.2025 | 12:16

Իրենից շատ ավելի հզորի դեմ անսքող հարձակում գործելը և ինքն իրեն անխուսափելի վտանգի ու ռիսկերի տակ դնելը ոչ թե քաջության ու համարձակության նշան է, այլ՝ տգիտության, տկարամտության ու տհասության կամ էլ ուրիշի ձեռքին խաղալիք դառնալու նշան։

Բանկ օտոմանն ու այսօրվա ռուսների դեմ արվող ամեն ինչն էլ դրա վառ օրինակն է։

Տեսած կա՞ք, որ նախկինում կատաստրոֆիկ սխալներ արած մերոնցից որևէ մեկը հանձն առնի դա՝ ի շահ ընդհանուր ազգային գործի։

Մարդը կամ մարդիկ որ մի գործ են անում, դրանից ակնկալում են որևէ շահ կամ օգուտ, և մեր ցավը նրանում է, որ տարբեր ժամանակների մեր վերնախավերն ու իշխանությունները անձնական շահին տալիս են ավելի մեծ արժեք, քան՝ հանրության շահին, որը քաղաքական տհասության առաջին և ամենահիմնական նշանն է։

Եվ ավելի մեծ ցավն այն է, որ դա կախված չէ տվյալ կոնկրետ անձից, քանի որ բոլորն են այդպիսին։

Մեզ նման մենթալիտետային խեղճության պայմաններում հասարակության մեջ օրինաչափորեն առաջատար դիրքեր են գրավում ոչ այն ուժերը, որոնց համար ազգային կամ հանրային շահը առաջին պլանում է։

Նորից, մեր ոչ բարով վերնախավ անվանյալի բազմակողմանի խեղճությունն է, որ պլացդարմ է ստեղծում անսկզբունք զոռբաների առաջ մղվելու համար։

Այն հույսն էլ, թե ժամանակի հետ անսկզբունք ու քաղաքականապես տգետ զոռբաների պետական մտածողության մակարդակը, իրենց իսկ հեռանկարային շահից ելնելով, կբարձրանա, փուչ դուրս եկավ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ